Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրի բազմաթիվ դրույթները որակել է Ռուսաստանի համար ընդունելի, մինչդեռ եվրոպական ծրագիրը անվանել է ոչ կառուցողական է և Մոսկվային չհամապատասխանող։ Ըստ ՈՒշակովի՝ Մոսկվան խաղաղության ծրագրի շուրջ քննարկումներ սկսելու կոնկրետ առաջարկ դեռևս չի ստացել. ենթադրվում է, որ ամերիկացիները կկապվեն Մոսկվայի հետ՝ անձամբ հանդիպելու և քննարկումներ սկսելու համար։               
 

Նիկոլական աղանդն արդեն մի ջախջախիչ ու կանխարգելիչ պարտություն կրեց Հովհաննավանքում

Նիկոլական աղանդն արդեն մի ջախջախիչ ու կանխարգելիչ պարտություն կրեց Հովհաննավանքում
23.10.2025 | 19:00

Այսօր ավելի քան երբևէ պարզ է, թե ինչու են Անկարան և Բաքուն այդքան տենչում Հայոց եկեղեցու կազմաքանդումը։

Նրանք ուշադիր հետևում են Հայաստանի պետական համակարգում և հատկապես ուժային և իրավապահ մարմիններում աշխատող պարագլուխներին, տեսնում ու համոզվում են, որ նրանց ավելի քան 90 տոկոսը ապազգային արժեհամակարգի կրող է և պատրաստ է վերադասի առաջին իսկ պահանջով ուրանալ հայկական բոլոր սրբությունները, այդ թվում՝ Հայոց եկեղեցին։

Մինչդեռ Հայոց եկեղեցու սպասավորների բացարձակ մեծամասնությունը՝ նույնիսկ ենթարկվելով աղանդավորական դրածո իշխանության բիրտ ճնշումներին, շարունակում է կառչած մնալ հայ ժողովրդի անվերանայելի բնական իրավունքներին, հայադավանությանը, Վեհափառ հայրապետին, ինքնիշխան պետականությանը և ազգային հիմնարար արժեքներին՝ ներառյալ Հայրենիք-Հայաստանի գաղափարին, հայոց լեզվին ու մշակույթին, ինչպես նաև պատմական հիշողությանն ու ավանդական նիստուկացին։

Վերջին բռնություններից հետո Հայոց եկեղեցում ինքնաբացահայտվել են ընդամենը մի քանի դավաճան՝ եթե չեմ սխալվում՝ երեք հոգի։ Սա կազմում է մեր հայրենի հոգևորականության մեկ տոկոսից էլ պակաս։ Մինչդեռ պետական համակարգի «վերևներում» Հայաստան հայրենիքի, ՀՀ սահմանադրության և օրենքների, Հայոց եկեղեցու ուրացողները տասից ինն են՝ եթե ոչ տասից տասը։

Այս վիճակագրությունն արդեն ինքնին վկայում է, որ Հայոց եկեղեցին ՀԱՅԿԱԿԱՆ ամենաուժեղ կառույցն է, որի ոչնչացումը՝ Էրդողանի և Ալիևի ծրագրերում, նախորդելու և դյուրացնելու է Հայաստանի վերջնական ոչնչացումը։ Եվ հենց այդ գործին էլ այսօր լծվել են թուրքացման ուղին բռնած դրածոները Հայաստանում։

Իսկ մենք՝ հայերս, պետք է պահենք, պաշտպանենք և հզորացնենք Հայոց եկեղեցին՝ որպես գալիք ազգային զարթոնքի ամուր կռվան ու գրավական։ Լավ լուրն այն է, որ նիկոլական աղանդն արդեն մի ջախջախիչ ու կանխարգելիչ պարտություն կրեց Հովհաննավանքում. այսօր ժողովուրդը չընդունեց կարգալույծ արված երեցին և դիմեց Ս. Էջմիածնի ուխտին հավատարիմ քահանայի ծառայություններին։

«Եթե Աստված մեզ հետ է, ո՞վ կլինի մեր դեմ» (Հռոմեացիներ, 8:31)։

Աստվածն առաջ։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2476

Մեկնաբանություններ